El Confidencial. Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Մունդիալ-2018-ից հետո

16 Մայիսի 2018 15:53
El Confidencial. Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Մունդիալ-2018-ից հետո

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Զիդանը տեղյակ է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է իր ծառայություններով: Ֆրանսիացին պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել ազգային ընտրանին:

Զիդանին դուր է գալիս «Ռեալ»-ը, բայց նա կարծում է, որ իր մադրիդյան կարիերան մոտենում է ավարտին:

Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Մունդիալ-2018-ի ավարտից հետո կարող է լքել ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: