Լիգա 1. «Մեց» - «Լիոն»՝ 0:5. հյուրերը ջախջախեցին հետնապահին (տեսանյութ)

08 Ապրիլի 2018 20:48
Լիգա 1. «Մեց» - «Լիոն»՝ 0:5. հյուրերը ջախջախեցին հետնապահին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում երրորդ հորիզոնականում ընթացող «Լիոն»-ը հյուրընկալվեց «Մեց»-ին և ջախջախիչ հաղթանակ տարավ:

Հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Մեց»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Մարսելոն, մեկ անգամ էլ աչքի ընկան Դեպայը, Տրաորեն ու Դիասը:

Այս հաղթանակից հետո «Լիոն»-ը 63 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: «Մեց»-ը 22 միավորով վերջինն է:

«Մեց» - «Լիոն»՝ 0:5
0:1, 0:2՝ Մարսելո (1', 20'), 0:3` Դեպայ (65'), 0:4` Տրաորե (68'), 0:5` Դիաս (86')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: