ՊՍԺ-ն 10 հոգով կարողացավ հաղթել «Անժե»-ին, Մբապեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

14 Մարտի 2018 21:49
ՊՍԺ-ն 10 հոգով կարողացավ հաղթել «Անժե»-ին, Մբապեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Անժե»-ին և կարողացավ բարդ խաղում հաղթանակ տանել:

Խաղավարտից 12 րոպե անց Մբապեն բացեց հանդիպման հաշիվը: Ընդամենը 4 րոպե անց Էմերիի թիմը մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Տիագո Մոտան: 9 րոպե անց Մբապեն կրկնապատկեց փարիզյան ակումբի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Այնուամենայնիվ, քանակական առավելություն ունեցող հյուրերն ընդամենը 1 գոլ կարողացան խփել: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ Էկամբին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չստացվեց (2:1):

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 80 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Անժե»-ն, իր հերթին, 32 միավորով 14-րդն է:

ՊՍԺ - «Անժե»՝ 2:1
1:0, 2:0՝ Մբապե (12', 25'), 2:1` Էկամբի (75')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: