El Mundo Deportivo. 4 թոփ-մարզիչ հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն

13 Մարտի 2018 18:57
El Mundo Deportivo. 4 թոփ-մարզիչ հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրել, ով առաջիկա ամռանը կփոխարինի Ունայ Էմերիին: 

El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի սեփականատերերը կապ են հաստատել Ժոզե Մոուրինյոյի, Անտոնիո Կոնտեի, Մաուրիսիո Պոչետինոյի և Մասիմիլիանո Ալեգրիի հետ, սակայն նրանք բոլորը մերժել են ֆրանսիացիներին: 

Այդ պատճառով ՊՍԺ-ն կարող է վերադառնալ Կարլո Անչելոտիի թեկնածությանը, ով թիմը գլխավորել է 2011-13 թվականներին: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: