Լիգա 1. ՊՍԺ - «Մեց»՝ 5:0. առաջատարը ջախջախեց հետնապահին (տեսանյութ)

10 Մարտի 2018 21:47
Լիգա 1. ՊՍԺ - «Մեց»՝ 5:0. առաջատարը ջախջախեց հետնապահին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում կայացավ առաջատարի և հետնապահի միջև հանդիպումը:

ՊՍԺ-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մեց»-ի դարպասը: Դուբլ ձևակերպեց Նկունկուն, 1-ական անգամ էլ մրցակցին տխրեցրեցին Մենյեն, Մբապեն ու Տիագո Սիլվան:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն 77 միավորով առաջատարն է, իսկ «Մեց»-ն ունի 20 միավոր և եզրափակում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը:

ՊՍԺ - «Մեց»՝ 5:0
1:0՝ Մենյե (5'), 2:0, 3:0` Նկունկու (20', 28'), 4:0` Մբապե (45'), 5:0` Տիագո Սիլվա (82')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: