France Football. 2012 թվականին Ռոնալդուն ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ

13 Փետրվարի 2018 15:57
France Football. 2012 թվականին Ռոնալդուն ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2012 թվականին ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով France Football-ին:

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացին դժգոհ է եղել «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսից, քանի որ վերջինս բավարար աջակցություն չի ցուցաբերել Ռոնալդուին:

«ՊՍԺ-ում ինձ իրոք կսիրեն: Ֆրանսիացիները երջանիկ կլինեն, եթե ես տեղափոխվեմ իրենց առաջնություն, և ԶԼՄ-ներն ինձ կօգնեն «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում»,- գրել է Ռոնալդուն իր ընկերոջն ուղղված հաղորդագրությունում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: