Նեյմարը կարող է ևս 1 հանդիպում բաց թողնել

05 Նոյեմբերի 2017 13:50
Նեյմարը կարող է ևս 1 հանդիպում բաց թողնել

Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել «պենտակամպեոններ»-ի առաջիկա ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է Lefigaro.fr-ն:

Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացին ռիսկի է դիմում բաց թողնել Ճապոնիայի դեմ ընկերական հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 10-ին՝ Լիլում: 

Հարձակվողն ազդրի վնասվածք ունի, ինչի պատճառով բաց թողեց «Անժե»-ի դեմ Լիգա 1-ի վերջին հանդիպումը (5:0):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: