Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Անժե»-ի նկատմամբ։
Փարիզցիներն առանց Նեյմարի 5 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ Կավանին ու Մբապեն աչքի ընկան 2 անգամ, 1 գոլ էլ խփեց Դրաքսլերը։
Այս հաղթանակից հետո Ունայ Էմերիի թիմը շարունակում է 32 միավորով վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Անժե»-ն իր հերթին 13 միավորով 13-րդն է։
«Անժե» - ՊՍԺ՝ 0։5
0։1՝ Մբապե (5'), 0:2` Դրաքսլեր (14'), 0:3՝ Կավանի (30'), 0:4` Կավանի (60'), 0:5` Մբապե (84')