Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

04 Հոկտեմբերի 2019 10:10
Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն նշել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին: 

ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը դուբլի հեղինակ է դարձել «Ռուսենբորգ»-ի հետ խաղում (4:1):

«Արսենալ»-ի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին երկու գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել «Ստանդարդ»-ի դեմ հանդիպմանը (4:0):

«Սելթիկ»-ի հարձակվող Մոհամեդ Էլյունուսին գոլի հեղինակ է դարձել ՉՖՌ-ի հետ դիմակայությունում (2:0): 

«Լուդոգորեց»-ի պաշտպան Ռաֆայել Ֆորստերը դուբլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի դեմ խաղում (3:0):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: