ԵԼ. «Արսենալ»-ը ջախջախեց մրցակցին, «Սևիլիա»-ն Չիչարիտոյի գոլի շնորհիվ հաղթեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

04 Հոկտեմբերի 2019 00:55
ԵԼ. «Արսենալ»-ը ջախջախեց մրցակցին, «Սևիլիա»-ն Չիչարիտոյի գոլի շնորհիվ հաղթեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը տանը 4:0 հաշվով ջախջախեց «Ստանդարդ»-ին:

«Զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Մարտինելին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ջո Ուիլոկը և Դանի Սեբայլոսը:

Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում են F խմբի աղյուսակը:

«Արսենալ» - «Ստանդարդ»՝ 4:0

«Սևիլիա»-ն սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով առավելության հասավ ԱՊՈԷԼ-ի նկատմամբ:

Միակ և հաղթական գոլը 17-րդ րոպեին հեղինակել է Խավիեր Էրնանդես Չիչարիտոն:

Անդալուսսիական ակումբը տոնելով 2-րդ հաղթանակը 6 միավորով առաջին տեղում է A խմբում:

«Սևիլիա» - ԱՊՈԷԼ՝ 1:0

Այլ արդունքներ՝

«Գիմարայնշ» - «Այնտրախտ ֆ.»՝ 0-1

«Կրասնոդար» - «Խետաֆե»՝ 1-2

«Լուգանո» - «Դինամո Կիեվ»՝ 0-0

«Մալմյո» - «Կոպենհագեն»՝ 1-1

«Ռուսենբորգ» - ՊՍՎ՝ 1-4

«Սելթիկ» - «Կլուժ»՝ 2-0

«Սպորտինգ» - ԼԱՍԿ՝ 2-1

«Տրաբզոնսպոր» - «Բազել»՝ 2-2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: