ԵԼ. «Ռոման»-ն առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է անհաջող ելույթները, այլ արդյունքներ (տեսանյութ)

03 Հոկտեմբերի 2019 22:53
ԵԼ. «Ռոման»-ն առանց Մխիթարյանի միավորներ կորցրեց, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է անհաջող ելույթները, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի 1:1 խաղաց «Վոլֆսբերգ»-ի հետ:

27-րդ րոպեին հռոմեացիներին առաջ է մղել Լեոնարդո Սպինացորան: Տանտերերի կազմում պատասխան գնդակը խփել է Միխայել Լինդլը:

Հավելենք, որ հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց «գայլեր»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանը:

Այսպիսով, «Ռոմա»-ն և «Վոլֆսբերգեր»-ը վաստակած 4 միավորով գլխավորում են J խմբի մրցաշարային աղյուսակը:

«Վոլֆսբերգ» - «Ռոմա»՝ 1:1

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում չկարողացավ կոտրել «ԱԶ Ալկմար»-ի դիմադրությունը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Ընդհանուր առմամբ խաղն անցավ հոլանդական թիմի հսկողության ներքո և «կարմիր սատանաներ»-ին մի քանի անգամ փրկեց Դավիդ դե Խեան:

Այս ախղից հետո ՄՅՈւ-ն ունեցած 4 միավորով «Պարտիզան»-ի հետ կիսում է L խմբի առաջին հորիզոնականը:

«ԱԶ Ալկմար» - ՄՅՈւ՝ 0:0

Այլ արդյունքներ՝

«Աստանա» - «Պարտիզան»՝ 1-2

«Ալեքսանդրիա» - «Գենտ»՝ 1-1

«Բաշակշեհիր» - «Բորուսիա Մ.»՝ 1:1

«Բեշիքտաշ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:1

«Բրագա» - «Սլովան Բրատիսլավա»՝ 2:2

«Սենթ էթյեն» - «Վոլֆսբուրգ»՝ 1:1

«Ֆեյենորդ» - «Պորտու»՝ 2:0

«Ֆերենցվարոշ» - «Լուդոգորեց»՝ 0:3

ԲԿՄԱ - «Էսպանյոլ»՝ 0:2

«Յանգ Բոյս» - «Ռեյնջերս»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: