ՈւԵՖԱ-ն այսօր կհայտնի Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի անունը

30 Օգոստոսի 2019 13:05
ՈւԵՖԱ-ն այսօր կհայտնի Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի անունը

 

Այսօր Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության խմբային փուլի՝ Մոնակոյում կայանալիք վիճակահանության ժամանակ ՈւԵՖԱ-ն կհայտնի նախորդ մրցաշրջանում մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի անունը: 

Մրցանակը հավակնում են ստանալ «Չելսի»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն, լոնդոնյան ակումբի նախկին վինգեր Էդեն Ազարը և «Այնտրախտ»-ի էքս ֆուտբոլիստ Լուկա Յովիչը: Վերջին երկու խաղացողն էլ այս ամռանը Մադրիդի «Ռեալ» են տեղափոխվել: 

Ժիրուն «Չելսի»-ին օգնել է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը՝ 14 խաղում խփելով 11 գոլ և դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու: 

Ազարը 8 դիմակայությունում 2 գոլ է խփել: Իսկ ահա Յովիչը 14 հանդիպմանը աչքի է ընկել 10 անգամ: 

Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: