Անչափ ցավալի պարտություն. «Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիրը զիջեց «Դյուդելանժ»-ին (տեսանյութ)

30 Օգոստոսի 2019 00:49
Անչափ ցավալի պարտություն. «Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիրը զիջեց «Դյուդելանժ»-ին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել էր «Դյուդելանժ»-ին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով, սակայն քանի որ Երևանում կայացած խաղը նույնպես ավարտվել էր նույն հաշվով, բայց մեր թիմի հաղթանակով հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին և հերթը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին:

Ֆուտբոլային վիճակախաղում ավելի դիպուկ գտնվեցին լյուքսեմբուրգյան թիմի ֆուտբոլիստները:

Ցավոք, «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիրը զիջում է փորձառու մրցակցին:

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: