«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա». առաջին խաղակեսից հետո հաղթում ենք նվազագույն հաշվով (տեսանյութեր)

29 Օգոստոսի 2019 22:49
«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա». առաջին խաղակեսից հետո հաղթում ենք նվազագույն հաշվով (տեսանյութեր)

Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղում «Դյուդելանժ»-ն ընդունել է «Արարատ-Արմենիա»-ին:

Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում է նվազագույն առավելությամբ: 21-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, սակայն ցավոք Անտոն Կոբյալկոն վրիպեց: Ընդամենը 3 րոպե անց երևանյան թիմին առաջ մղեց Մաիլսոն Լիման:

Հավելենք, որ Լյուքսեմբուրգում խաղին են հետևում նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Արարատ-Արմենիա»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: