ԵԼ. պատասխան խաղում նույնպես «Վուլվերհեմփթոն»-ը 4 գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը

16 Օգոստոսի 2019 00:38
ԵԼ. պատասխան խաղում նույնպես «Վուլվերհեմփթոն»-ը 4 գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվել էր «վաուլվերհեմփթոն»-ին: Անգլիական ակումբը տանը 4:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում նույնպես հաղթել էին հյուրերը նույն 4:0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը, Ռուբեն Վինագրեն և Դիոգու Շոտան:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում երևանյան թիմը ընդհանուր 0:8 հաշվով զիջում է մրցակցին ու դուրս մնում ԵԼ-ի հետագա պայքարից:

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ»՝ 4:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: