«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սաբուրթալո»-ի դեմ պատասխան խաղի մասին:
Հիշեցնենք, որ երևանյան ակումբն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տոնեց ու դուրս եկավ որակավորման 4-րդ փուլ:
«Արեցինք այն ինչ պլանավորել էինք: Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացինք և կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Խաղավերջում մեզ վրա մեծացավ ճնշումը, բայց դա բնական էր։ Այդ ճնշումը մեր փոփոխություններով մի քիչ թուլացրեցինք։ Մենք արժանի հաղթանակ ենք տարել։
Առաջիկա մրցակցի՝ «Դյուդելանժի» մասին. իմ ամբողջ մտքերը այս խաղի հետ էր։ Դեռ ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել: Վաղվանից կսկսեմ ուսումնասիրել մրցակցին»,- ասել է Մինասյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.