Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկ»-ի պատվիրակությունն օգոստոսի 13-ի երեկոյան ժամանել է Անգլիա, որտեղ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում ակումբը մրցելու է «Վուլվերհեմփթոն»-ի հետ:
«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկ»-ը 0:4 հաշվով պարտություն էր կրել: