Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի հնարավոր մրցակցի անունը

14 Օգոստոսի 2019 10:12
Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի հնարավոր մրցակցի անունը

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում այսօր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ի հետ:

Դիմակայությունում հաղթանակ տանելու դեպքում Վարդան Մինասյանի թիմը փլեյ-օֆֆում կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ի հետ, որը որակավորման երրորդ փուլում էստոնական «Նիմե Կալյու»-ի նկատմամբ տարավ 5:1 հաշվով հաղթանակ:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանում 1:2 հաշվով զիջել է մրցակցին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: