Հուսով եմ «Սաբուրթալո»-ի դեմ պատասխան խաղում 90 րոպե կկարողանանք պահել տեմպը. Մինասյան

13 Օգոստոսի 2019 22:45
Հուսով եմ «Սաբուրթալո»-ի դեմ պատասխան խաղում 90 րոպե կկարողանանք պահել տեմպը. Մինասյան

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Սաբուրթալո»-ի դեմ պատասխան հանդիպման մասին:

«Պատրաստ ենք խաղին: Տրամադրությունը բարձր է, քանի որ նախորդ խաղում առաջնությունում հաղթել ենք:

Հուսով եմ առաջիկա խաղում 90 րոպե կկարողանանք պահել տեմպը: Փորձելու ենք բալանսավորված խաղ ցուցադրել:

Բոլոր խաղացողները պատրաստ են խաղին: Փոփոխություններ, իհարկե, կլինեն, քանի որ տակտիկապես այլ խաղ է լինելու: Դուք գիտեք իմ խաղաոճը: Ես ամեն խաղի փոփոխություններ եմ անում կախված մրցակցից»,- ասել է Մինասյանը:

Հավելենք, որ խաղը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: