«Վուլվերհեմփթոն»-ի հարձակվողը «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը բաց է թողել անսպասելի պատճառով

09 Օգոստոսի 2019 20:04
«Վուլվերհեմփթոն»-ի հարձակվողը «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը բաց է թողել անսպասելի պատճառով

«Վուլվերհեմփթոն»-ի հարձակվող Ադամա Տրաորեն բաց էր թողել Եվրոպա լիգայի 3-րդ որակավորման փուլի՝ «Փյունիկ»-ի դեմ հանդիպումը:

Պարզվում է, իսպանացի ֆուտբոլիստը չի կարողացել մեկնել Հայաստան, քանի որ անձնագիրը թողել է տանը:

«Տրաորեի մոտ անձնագրի հետ կապված խնդիր կար, այդ պատճառով էլ չկարողացավ մեզ հետ մեկնել: Նա չգիտեր, որ Եվրոպական միության կազմում չգտնվող երկրներ մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել ID քարտը: Ադաման կմասնակցին պատասխան խաղին»,- թիմի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտւ Սանտուի խոսքերը փոխանցում է «գալյեր»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով՝ 4:0 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: