«Վուլվերհեմփթոն»-ը հայկական խոհանոցի ուղեցույց է ներկայացրել իր երկրպագուներին (լուսանկար)

08 Օգոստոսի 2019 13:33
«Վուլվերհեմփթոն»-ը հայկական խոհանոցի ուղեցույց է ներկայացրել իր երկրպագուներին (լուսանկար)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկ»-ն այսօր կհյուրընկալի «Վուլվերհեմփթոն»-ին: 

Խաղից առաջ անգլիական ակումբը հատուկ ուղեցույց է ներկայացրել իր երկրպագուների համար, որտեղ նշվում է, թե որտեղ կարելի է հայկական խոհանոցի ուտելիքներ ճաշակել: Ուղեցույցում տեղեկություններ կան նաև Հանրապետության հրապարակի և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ տանող ճանապարհի մասին:

Նշենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: