Հրաշքը շատ մոտ էր. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Ստյաուա»-ին, սակայն դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից

02 Օգոստոսի 2019 00:24
Հրաշքը շատ մոտ էր. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Ստյաուա»-ին, սակայն դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ստյաուա»-ին: 

Հիշեցնենք, որ կողմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ռումինական թիմի հաղթանակով 3:0 հաշվով:

Տանտերերի կազմում խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Տենասեն: 23-րդ րոպեին Մարմենտինին խփեց պատասխան գնդակը: 27-րդ րոպեին ռումինական թիմից կարմիր քարտ ստացավ Բելաշան և 11 մետրանոց նշանակվեց, որը անվրեպ իրացրեց Մարմենինին՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Առաջին կեսի վերջին րոպեին մեր թիմի կազմում մրցակցի դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Գալվաոն: Հաջորդ փուլ դուրս գալու համար երևանյան թիմին անհրաժեշտ էր երկրորդ կեսում ևս մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը և միարժամանակ անառաիկ պահել սեփականը: Ցավոք, այդ ամենը չստացվեց, քանի որ 59-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Կոմանը: 63-րդ րոպեին էլ կարմիր քարտի արժանացավ խաղի հերոս Մարմենինին:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Ալաշկերտ»-ը 3:5 հաշվով զիջեց «Ստյաուա»-ին ուր դուրս մնաց հետագա պայքարից:

«Ստյաուա» - «Ալաշկերտ»՝ 2:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: