ԵԼ. Որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Վրաստանի չեմպիոնի հետ

31 Հուլիսի 2019 11:01
ԵԼ. Որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Վրաստանի չեմպիոնի հետ

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրտալո»-ի հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ընդհանուր 0:5 հաշվով պարտություն կրեց Զագրեբի «Դինամո»-ից:

Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն ընդհանուր 4:1 հաշվով հաղթանակ տոնեց «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: