Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց «Լինկոլն Ռեդ Իմպս»-ին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էր երևանյան ակումբը (2:0):
Ջիբրալթարում կայացած խաղում նույնպես հաղթանակն ուղեկցեց մեր թիմին. դուբլի հեղինակ դարձավ Օգանան, իսկ հյուրերին միայն խաղավերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Այսպիսով, երկխաղյա դիմակայության արդյունքում «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ 4:1 հաշվով ու նվաճեց որակավորման 3-րդ փուլի ուղեգիր:
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2