Եվրոպա Լիգա. Ամեն ինչ կվճռվի Չեխիայում. «Փյունիկ»-ը կարևորագույն հաղթանակ տարավ «Յաբլոնեց»-ի նկատմամբ (տեսանյութ)

25 Հուլիսի 2019 19:22
Եվրոպա Լիգա. Ամեն ինչ կվճռվի Չեխիայում. «Փյունիկ»-ը կարևորագույն հաղթանակ տարավ «Յաբլոնեց»-ի նկատմամբ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Յաբլոնեց»-ի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց երևանյան ակումբի հարձակվող Արթուր Միրանյանը: Առաջին խաղակեսի միջնամասում 23-ամյա ռմբարկուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դուբլ ձևակերպելով:

Երկրորդ խաղակեսը չեղական թիմն ավելի ակտիվ սկսեց ու մեկնարկից քիչ անց կրճատեց հաշվի տարբերությունը. 58-րդ րոպեին իր անունը ցուցատախտակին վառեց Մարտին Դոլեժալը:

Ցավոք,, հանդիպման 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Արթուր Միրանյանը:

Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին:

Հավելենք, որ պատասխան հանդիպումն կայանալու է օգոստոսի մեկին, Երևանի ժամանակով 21:00-ին:

«Փյունիկ» - «Յաբլոնեց»՝ 2:1

 

 
 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: