Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

19 Հուլիսի 2019 10:19
Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Եվրոպա լիգայի 2-րդ որակավորման փուլում Հայաստանը ներկայացնելու են 3 ակումբ՝ «Արարատ-Արմենիա»-ն, «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը:

Այս փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն» ակումբը:

«Փյունիկ»-ը որակավորման 3-րդ փուլի ուղեգիրը կվիճարկի չեխական «Յաբլոնեց»-ի հետ, իսկ «Ալաշկերտ»-ը ուժերը կչափի Ռումինիայի ուժեղագույն ակումբներից մեկի՝ ՖԱՍԲ-ի հետ (ֆուտբոլային ակումբ Ստյաուա Բուխարեստ):

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսի»-ն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: