Եվրոպա լիգա. «Բանանց»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չուկարիչկի»-ին (տեսանյութ)

12 Հուլիսի 2019 00:27
Եվրոպա լիգա. «Բանանց»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չուկարիչկի»-ին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Բանանց»-ը մրցակցի հարկի տակ մրցեց սերբական «Չուկարիչկի»-ի հետ:

Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչը խոշոր հաշվով պարտություն կրեց:

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Տեդիչը: 80-րդ րոպեին սերբական ակումբի առավելությունը կրկնապատկեց Կովաչը: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Տեդիչը դուբլ ձևակերպեց:

Հուլիսի 16-ին՝ ժամը 19:00, «Բանանց» մարզադաշտում կկայանա պատասխան հանդիպումը:

 

«Չուկարիչկի» - «Բանանց»՝ 3:0 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: