Եվրոպա Լիգա. «Ալաշկերտ»-ը Սկոպյե կմեկնի բարձր տրամադրությամբ. Խաշմանյանի սաները վստահ հաղթանակ տոնեցին «Մակեդոնիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

11 Հուլիսի 2019 20:51
Եվրոպա Լիգա. «Ալաշկերտ»-ը Սկոպյե կմեկնի բարձր տրամադրությամբ. Խաշմանյանի սաները վստահ հաղթանակ տոնեցին «Մակեդոնիա»-ի նկատմամբ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտ»-ը  ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում  հյուրընկալեց «Մակեդոնիա»-ին:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին տանտերերը. տուգանային հրապարակից դուրս կատարած հրաշալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը:

Հյուրերը նետվեցին գրոհի ու Ալեն Յաշարովսկու ջանքերով կարողացան հավասարեցնել հաշիվը 55-րդ րոպեին: Սակայն երևանյան ակումբը չընկճվեց ու շուտով կորցրածը ետ բերեց. նախ 66-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով դարպասը գրավեց Դանիլո Սեկուլիչն, իսկ 15 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ մակեդանոկան թիմի պաշտպան Բիանորը:

Այսպիսով, երևանյան թիմը Եվրոպա լիգայի 2-րդ որակավորման փուլում հայտնվելու լուրջ հայտն է ներկայացնում:

«Ալաշկերտ» - «Մակեդոնիա»՝ 3:1

 

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: