Եվրոպա Լիգա. «Փյունիկ» - «Շկուպի»՝ 3:3. մեր թիմի ֆանտաստիկ քամբեքը հաջորդ փուլ դուրս գալու շանսեր է թողնում (տեսանյութ)

11 Հուլիսի 2019 19:20
Եվրոպա Լիգա. «Փյունիկ» - «Շկուպի»՝ 3:3. մեր թիմի ֆանտաստիկ քամբեքը հաջորդ փուլ դուրս գալու շանսեր է թողնում (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց «Շկուպի»-ի հետ:

Հաշիվը 4-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Էրիկ Վարդանյանը, այնուհետև գործի անցան հյուրերը: Մուհարեմ Բայրամին դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ հաջողության հասավ Դարկո Իլիեսկին:

Խաղավարտին մոտ մեր թիմի տղաներն ակտիվացան, ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքը: Հանդիպման նախ 80-րդ րոպեին Ժեստոկովը նվազեցրեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց՝ Մանուչարյանը հավասարեցրեց այն: 

Այսպիսով, երևանյան ակումբը հիանալի քամբեք կատարեց և հաջորդ փուլ դուրս գալու հույսեր դեռ ունի:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 18-ին: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: