Sky Sports. «Արսենալ»-ի կիսապաշտպանը համաձայնվել է տեղափոխվել «Միլան»

25 Հունիսի 2019 19:02
Sky Sports. «Արսենալ»-ի կիսապաշտպանը համաձայնվել է տեղափոխվել «Միլան»

«Արսենալ»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կարիերանն կարող է շարունակել Ա Սերիայում, տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարել ուրուգվայցու հետ ու կողմերը նախնական համաձայնության են եկել:

Նշվում է, որ 23-ամյա խաղացողը նման որոշում է կայացրել, քանի որ ցանկանում է կրկին աշխատել միլանդյան գրանդի նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի հետ, ում գլխավորությամբ ժամանակին խաղացել է «Սամպդորիա»-ում:

Հիմա «Միլան»-ը պետք է համաձայնության գա «զինագործներ»-ի հետ:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Տորեյրան 34 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: