«Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները ծեծկռտուք են հրահրել Բաքվում. 1 հոգի հոսպիտալացվել է

29 Մայիսի 2019 14:08
«Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները ծեծկռտուք են հրահրել Բաքվում. 1 հոգի հոսպիտալացվել է

Երեկ՝ մայիսի 28-ին, Բաքվում ծեծկռտուք է տեղի ունեցել «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուների միջև: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանության ընթացքում Ռուսաստանի Դաշնության 41-ամյա քաղաքացի է վնասվածքներ ստացել դեմքի շրջանում: Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Հաղորդվում է ևս 1 տուժածի մասին, ում հոսպիտալացրել են: 

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը կայանալու է այսօր: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: