Եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, անպայման կծածաներ հայկական դրոշը. Գյուլբուդաղյանց

29 Մայիսի 2019 13:15
Եթե Մխիթարյանը մեկներ Բաքու, անպայման կծածաներ հայկական դրոշը. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը:

«Հենրիխն ինձ հետ չի խորհրդակցել Բաքու մեկնելու վերաբերյալ, սակայն ես լիովին աջակցում եմ նրան: Համաձայն եմ, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներին է հնարավորություն տրվում եզրափակիչ խաղերի մասնակցել, շատերը նույնիսկ երազում են այդ մասին, սակայն եկեք չմոռանանք, որ 2 տարի առաջ, երբ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հաղթեց Եվրոպա Լիգայում, ծածանեց հայկական դրոշը: Այդ պահին բոլոր հայերը հպարտության զգացում ունեցան:

Համոզված եմ՝ Բաքու գնալու դեպքում՝ նա կրկին կծածաներ մեր դրոշն առանց մեկ վայրկյան անգամ մտածելու: Հենրիխը հիանալի մարդ է և սերունդների համար վառ օրինակ: Նա իրավունք ունի կայացնել այնպիսի որոշումներ, որոնք համարում է ճիշտ»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է մեջբերում SovSport-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը կայանալու է այսօր, իսկ մեր ֆուտբոլիստը Բաքու չի մեկնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: