«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը քննադատել է «Արսենալ»-ի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին Բաքու չմեկնելու համար:
«Չեմ հասկանում, թե Մխիթարյանն ինչու չի մեկնում Բաքու: Ումի՞ց է վախենում: Ի՞նչ քաղաքական պատճառներ: Դու ֆուտբոլիստ ես, ուրեմն գնա և խաղա: Ծիծաղելի է, իսկական կրկես: Ինչ հարաբերություններ էլ Ադրբեջանն ու Հայաստանն ունենան, դու պետք է գնաս և խաղաս: Քեզ ոչ ոք չի կարող մատով դիպչել:
Եթե մարդ մի բան ցանկանում է, ապա ցանկացած գնով անում է դա, հակառակ դեպքում պարզապես վախկոտի մեկն է: Ես «Արսենալ»-ի ղեկավարության փոխարեն կտուգանեի Մխիթարյանին աշխատանքային պարտականությունները չկատարելու համար: Եթե «զինագործներ»-ը պարտվեն եզրափակչում, մեղավորը հենց Մխիթարյանը կլինի, քանի որ նա չցանկացավ օգնել թիմին»,- Կանչելսկիսի խոսքերն է մեջբերում rusfootball.info-ն:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է այսօր Բաքվում: