Մի՞թե պետք է անձնական ուղղաթիռ ուղարկեինք Մխիթարյանի հետևից. Ադրբեջանի սպորտի նախարար

26 Մայիսի 2019 16:27
Մի՞թե պետք է անձնական ուղղաթիռ ուղարկեինք Մխիթարյանի հետևից. Ադրբեջանի սպորտի նախարար

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը քննադատել է «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքու չմեկնելու որոշման համար:

«Է՞լ ինչ անվտանգության երաշխիքներ պետք է տայինք Մխիթարյանին: Մենք արել ենք այն, ինչ հնարավոր էր: Չեմ հասկանում, թե դրանից ավել ինչ եք ուզում: Մի՞թե պետք է անձնական ուղղաթիռ ուղարկեինք նրա հետևից:

Մենք տվել էինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թե՛ ՈւԵՖԱ-ին, թե՛ «Արսենալ»-ին: Ես անձամբ երաշխավորական նամակ էի գրել ադրբեջանական այն բոլոր կառույցների անունից, որոնք պատասխանատու են մարզիկների անվտանգության համար»,- Ռահիմովի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում: Գավաթի համար պայքարելու են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: