Հայաստանն օգտագործում է Մխիթարյանին, որպեսզի պրովոկացիայի դիմի. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

23 Մայիսի 2019 12:13
Հայաստանն օգտագործում է Մխիթարյանին, որպեսզի պրովոկացիայի դիմի. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան կարծում է, որ «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելը սադրանք է իր երկրի նկատմամբ:

«Ես՝ որպես արտաքին գործերի մամուլի խոսնակ,բազմիցս համոզվել եմ, որ Ադրբեջանը չի խառնում սպորտն ու քաղաքականությունը: Մենք բազմաթիվ միջազգային մրցաշարեր ենք ընդունել, որին, ի դեպ, մասնակցել են նաև հայեր: 

Հայաստանն օգտագործում է Մխիթարյանին, որպեսզի պրովոկացիայի դիմի: Ծիծաղելի է, որ միատարր երկիրը, որն էթնիկ զտումներ է իրականացրել ադրբեջանական օկուպացված տարածքներում, մեղադրում է մեզ ռասիզմի մեջ: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանում տիրում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտ»,- նշել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը որոշել է չմեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: