Մենք անվտանգության հատուկ ծրագիր էինք մշակել, սակայն ստիպված ենք հարգել Մխիթարյանի որոշումը. ՈւԵՖԱ

22 Մայիսի 2019 10:11
Մենք անվտանգության հատուկ ծրագիր էինք մշակել, սակայն ստիպված ենք հարգել Մխիթարյանի որոշումը. ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անվտանգության նկատառումներով Բաքու չմեկնելու որոշումը:

«Մենք «Արսենալ»-ի հետ կարողացանք հասնել նրան, որ Ադրբեջանի իշխանություններից անվտանգության երաշխիքներ ստացանք: Հատկուկ ծրագիր էինք մշակել, որն ուղարկվել էր «Արսենալ»-ին: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ Մխիթարյանը հրաժարվեց գնալ, և մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասված է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: «Զինագործներ»-ը մրցելու են «Չելսի»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: