«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Մխիթարյանին նվիրված ակցիա իրականացնել Բաքվում

17 Մայիսի 2019 19:52
«Արսենալ»-ի երկրպագուները մտադիր են Մխիթարյանին նվիրված ակցիա իրականացնել Բաքվում

«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպա Լիգայի եզրափակչին: Այս մասին տեղեկացնում են անգլիական մի շարք լրատվամիջոցներ:

Աղբյուրների փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի երկրպագուները, սակայն, չեն պատրաստվում հուսահատվել և մտադիր են Բաքվում մեր ֆուտբոլիստին նվիրված ակցիա իրականացնել: Հաղորդվում է, որ Canon Crested ֆան շարժման անդամները ցանկանում են Մխիթարյանի պատկերով դիմակներ կրել խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին: 

Հիշեցնենք, որ եզրափակչում «զինագործներ»-ը մրցելու են «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: