The Times. Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին

17 Մայիսի 2019 10:04
The Times. Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին

«Արսենալ»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստը կմնա Անգլիայում ու իր թիմի հետ չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին: Լոնդոնյան ակումբն այս որոշումը կայացրել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Զինագործներ»-ը չեն պատրաստվում ռիսկի դիմել, չնայած այն բանին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ երաշխավորում են հայ ֆուտբոլիստի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին 30-ամյա խաղացողը նույն պատճառով չէր մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ հանդիպմանը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: Գավաթը վիճարկելու են «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: