Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչի գովազդային վահանակներից մեկին պատկերված է ֆուտբոլիստ, ով այլևս թիմում չէ (լուսանկար)

16 Մայիսի 2019 21:31
Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչի գովազդային վահանակներից մեկին պատկերված է ֆուտբոլիստ, ով այլևս թիմում չէ (լուսանկար)

Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչին նվիրված գովազդային վահանակներ են տեղադրվել: Նրանցից մեկում պատկերված է «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Դենիս Սուարեսն, ով մայիսից այլևս «զինագործներ»-ի կազմում չէ ու վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը:

25-ամյա խաղացողը հունվարին Լոնդոն էր տեղափոխվել «Բարսելոնա»-ից վարձակալական հիմունքներով, սակայն ընդամենը 6 խաղի էր մասնակցել (ոչ մի ամբողջական հանդիպում): Ապրիլի վերջին վնասվածքի պատճառով վերադարձել էր «Բարսելոնա», որտեղ պետք է վերականգնողական կուրս անցնի:

Իսպանացին 6 խաղերից 4-ն անցկացրել է Պրեմիեր լիգայում, 2-ը՝ Եվրոպա լիգայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: