«Արսենալ»-ը դիմել է ՈՒԵՖԱ-ին. կցանկանայինք իմանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը

16 Մայիսի 2019 19:30
«Արսենալ»-ը դիմել է ՈՒԵՖԱ-ին. կցանկանայինք իմանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը

«Արսենալ»-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի միջոցով իր դժգոհությունն է հայտնել ՈՒԵՖԱ-ի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումից:

«Արսենալ»-ում բոլորս ուրախ ենք, որ դուրս ենք եկել ԵԼ-ի եզրափակիչ ու անհամբերությամբ ենք «Չելսի»-ի դեմ խաղին:

Միևնույն ժամանակ հիասթափված ենք, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈԻԵՖԱ-ն «Արսենալ»-ին առավելագույնը 6 հազար տոմս կտա 60 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտում:

Առաջիկայում ժամանակը ցույց կտա, թե այդ 6000 երկրպագուները դժվարին պայմաններում կկարողանան ներկա գտնվել խաղին, թե ոչ:
 
Մենք 45 հազար աբոնեմենտ ունեցող երկրպագու ունենք, ովքեր չեն կարողանա խաղին ներկայանալ տրանսպորտային խնդիրների պատճառով: Ճիշտ չէ անցկացման վայրն ընտրել նման երկրում: Դժգոհություններ ենք ստացել մեր երկրպագուներից ու համաձայն ենք նրանց հետ:
 

Կցանկանայինք իմանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը, քանի որ սա անթույլատրելի է: Այս թեմայով ցանկացած քննարկման ուրախ կլինենք մասնակցել»,- նշված է հաղորդագրության մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: