Standard. «Արսենալ»-ն ՈւԵՖԱ-ից պաշտոնական երաշխիքի է սպասում Մխիթարյանի անվտանգության համար

15 Մայիսի 2019 18:11
Standard. «Արսենալ»-ն ՈւԵՖԱ-ից պաշտոնական երաշխիքի է սպասում Մխիթարյանի անվտանգության համար

ՈւԵՖԱ-ն առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է պատասխան ուղարկի «Արսենալ»-ին՝ «զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը ֆուտբոլային կազմակերպությունից պաշտոնական երաշխիքներ է պահանջել, որ 30-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա Բաքվում: Հաղորդվում է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում կողմերի միջև: Ամենայն հավանականությամբ, ակումբի ղեկավարությունը կուժեղացնի անվտանգության աշխատակիցների քանակը, ովքեր Բաքվում կհսկեն Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: Էմերիի սաները մրցելու են «Չելսի»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: