«Չելսի»-ն կարող է հեռացնել Սարիին, անգամ եթե ակումբը հաղթի Եվրոպա լիգայում

15 Մայիսի 2019 14:01
«Չելսի»-ն կարող է հեռացնել Սարիին, անգամ եթե ակումբը հաղթի Եվրոպա լիգայում

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է լքել թիմը: Այս մասին հայտնում է Football Italia-ն: 

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարող է հեռացնել 60-ամյա մասնագետին անգամ Եվրոպա լիգայում հաղթելու պարագայում: 

Աբրամովիչը կարող է նման որոշում ընդունել կապված այն բանի հետ, որ երկրպագուները մեկ անգամ չէ, ինչ իրենց դժգոհությունն են հայտնել իտալացի մասնագետի գլխավորությամբ թիմի խաղից: 

Սարին հեռացվելու դեպքում կարող է վերադառնալ Ա Սերիա: Իտալացի մասնագետի կարիերայի շարունակության համար հիմնական հավանական տարբերակներն են «Ռոմա»-ն և «Միլան»-ը: 

Հավելենք, որ «ազնվականներ»-ն 2018/19 մրցաշրջանի արդյունքով զբաղեցրին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: