Ադրբեջանի ԱԳՆ-ից վստահեցրել են. Մխիթարյանը հանգիստ կարող է մասնակցել Եվրոպա Լիգայի եզրափակչին

11 Մայիսի 2019 13:09
Ադրբեջանի ԱԳՆ-ից վստահեցրել են. Մխիթարյանը հանգիստ կարող է մասնակցել Եվրոպա Լիգայի եզրափակչին

«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանգիստ մասնակցել Եվրոպա Լիգայի եզրափակչին, որը կայանալու է Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Ադրբեջանում բազմաթիվ մեծամաշտաբ մարզական միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են նաև հայ մարզիկները: Սպորտը և քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- խոսնակի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

Հավելենք, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: «Զինագործներ»-ը մրցելու են Լոնդոնի «Չելսի»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: