Եվրոպա Լիգա. շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

10 Մայիսի 2019 13:29
Եվրոպա Լիգա. շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Չելսի»-ն՝ 5 ֆուտբոլիստ: 

Հիշեցնենք, որ պատասխան խաղերում «Արսենալ»-ը 4:2 հաշվով հաղթել էր «Վալենսիա»-ին, իսկ «ազնվականներ»-ը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում՝ «Այնտրախտ»-ին:

Հավելենք, որ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակչում մրցաշարի գավաթը կվիճարկեն Լոնդոնը ներկայացնող երկու գրանդ ակումբները՝ «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: