ԵԼ. անակնկալներ տեղի չունեցան. «Նապոլի»-ն, «Վալենսիա»-ն ու «Չելսի»-ն քառորդ եզրափակչում են (տեսանյութեր)

14 Մարտի 2019 23:55
ԵԼ. անակնկալներ տեղի չունեցան. «Նապոլի»-ն, «Վալենսիա»-ն ու «Չելսի»-ն քառորդ եզրափակչում են (տեսանյութեր)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում կայացել է 3 հանդիպում:

«Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ «Վալենսիա»-ի հետ խաղի վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց անչափ կարևոր հաղթանակը:

Խաղի հաշիվը 85-րդ րոպեին հեռահար հարվածով բացել էր տանտերերի կիսապաշտպան Մահոմեդ Սուլեյմանովը: 1-0 հաշվի դեպքում հաջորդ փուլ կանցներ ռուսական թիմը, քանի որ առաջին խաղն ավարտվել էր «չղջիկներ»-ի հաղթանակով 2:1 հաշվով: Մրցավարի ավելացրած վերջին՝ 3-րդ րոպեին իսպանական կողմից պատասխան գնդակը խփեց Գոնսալու Գուեդեշը և իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:

«Կրասնոդար» - «Վալենսիա»՝ 1:1

«Չելսի»-ին հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց Կիևի «Դինամո»-ի դարպասը:

Լոնդոնցիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ժիրուն: Մեկական անգամ էլ աչքի ընկան Ալոնսոն և Հադսոն-Օդոյին:

Երկու խաղերի արդյուքնում «ազնվականներ»-ը հաղթեցին 8:0 հաշվով:

«Դինամո» - «Չելսի»՝ 0:5

«Նապոլի»-ն, որն առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Զալցբուրգ»-ին արտագնա խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց:

Տանտերերի կազմում աչքի ընկան Դաբուրը, Գուլբրանսենը և Լեյտգեբը: Իտալական կողմից կարևոր գոլի հեղինակ դարձավ Միլիկը:

Կարլո Անչելոտիի սաները արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ դուրս եկան հաջորդ փուլ:

«Զալցբուրգ» - «Նապոլի»՝ 3:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: