ԵԼ. «Արսենալ»-ը միավորները կիսեց «Սպորտինգ»-ի հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

09 Նոյեմբերի 2018 01:58
ԵԼ. «Արսենալ»-ը միավորները կիսեց «Սպորտինգ»-ի հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում «Ասենալ»-ը սեփական հարկի ներքո չկարողացավ կոտրել Լիսաբոնի «Սպորտինգ»-ի դիմադրությունը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Հայաստանի հավաքականի ավագ Հներիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել «զինագործներ»-ի կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հավելենք, որ այս խաղից հետո լոնդոնցիները վաստակած 10 միավորով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը և արդեն հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:

«Արսենալ» - «Սպորտինգ»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: