ԵԼ. դրամատիկ խաղում «Սպարտակ»-ը հաղթեց «Ռեյնջերս»-ին, այլ արդյունքներ (տեսանյութեր)

08 Նոյեմբերի 2018 23:50
ԵԼ. դրամատիկ խաղում «Սպարտակ»-ը հաղթեց «Ռեյնջերս»-ին, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի ներքո գերգոլառատ խաղում կամային հաղթանակ տոնեց «Ռեյնջերս»-ի նկատմամբ:

Ռուսական թիմից աչքի են ընկել Մելգարեխոն, Ադրիանոն, Հանին և Երյոմենկոն (ինքնագոլ): Հյուրերի կազմում Կանդեյաշը, Միդլտոնը Գոլդսոնն (ինքնագոլ):

«Սպարտակ» - «Ռեյնջերս»՝ 4:3 

Լոնդոնի «Չելսի»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԱՏԷ-ի նկատմամբ:

52-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

ԲԱՏԷ - «Չելսի»՝ 0:1

«Լացիո»-ն հռոմում 2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Մարսել»-ի նկատմամբ:

Իտալական թիմից աչքի ընկան Պարոլոն և Կորեան, իսկ ֆրանսիական թիմից միակ գոլը խփեց Տովենը:

«Լացիո» - «Մարսել»՝ 2:1

Այլ արդյունքներ՝

«Ապոլլոն» - «Այնտրախտ»՝ 2:3

«Կրասնոդար» - «Ստանդարտ Լ.»՝ 2:1

«Վիդի» - ՊԱՕԿ՝ 1:0

«Ակհիսարսփոր» - «Սևիլիա»՝ 2:3

«Մալմյո» - «Սարպսբորգ»՝ 1:1

«Դինամո Կ.» - «Ռեն»՝ 3:1

«Ռապիդ» - «Վիլյառեալ»՝ 0:0

«Գենկ» - «Բեշիկթաշ»՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: