ԵԼ. «Ֆեներբահչե»-ն ու «Աստանա»-ն վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

08 Նոյեմբերի 2018 21:45
ԵԼ. «Ֆեներբահչե»-ն ու «Աստանա»-ն վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում «Ֆեներբահչե»-ն սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Անդերլեխտ»-ի դարպասը:

Թուրքական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Մաթյո Վալբուենան և Միխայել Ֆրայը:

79-րդ րոպեին երկրորզ զգուշացումից հետո խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Բակալին:

«Ֆեներբահչե» - «Անդերլեխտ»՝ 2:0

Զուգահեռ խաղում «Աստանա»-ն տանը 2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Յաբլոնեց»-ի նկատմամբ:

Խաղում գրանցված երեք գոլն էլ հեղինակեցին տանտերերը: Էնրիկեն և Պոստինկովը գրավեցին մրցակցի դարպասն, իսկ Մաևսկին դարձավ ինքնագոլի հեղինակ:

«Աստանա» - «Յաբլոնեց»՝ 2:1 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: