Ինձ կոչում են «հայկական ՄաքԳրեգոր». Ալեքսանդր Կարապետյան

10 Օգոստոսի 2018 10:52
Ինձ կոչում են «հայկական ՄաքԳրեգոր». Ալեքսանդր Կարապետյան

Լյուքսեմբուրգի «Պրոգրես»-ի հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Ուֆա»-ի դեմ (1:2) Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումից հետո պատմել է, թե ինչպես են կոչում իրեն թիմակիցները:

«Ինձ «հայկական ՄաքԳրեգոր» են կոչում մորուքիս պատճառով: Իսկ ես, իրականում, այդքան էլ չեմ հետաքրքրվում UFC-ով, նույնիսկ ՄաքԳրեգորի ու Նուրմագոմեդովի մենամարտն ինձ չի հետաքրքրում»,- ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: