Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ. «Ալաշկերտ»-ը պարտվեց ռումինական «Կլուժ»-ին (տեսանյութ)

09 Օգոստոսի 2018 21:54
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ. «Ալաշկերտ»-ը պարտվեց ռումինական «Կլուժ»-ին (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում՝ «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ռումինական «Կլուժ»-ի հետ:

Հանդիպման հենց մեկնարկում ռումինական ակումբը հաշվի մեջ առաջ անցավ: 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարիուս Տուկուդեանը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Տուկուդեանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 0:2:

Խաղի մնացած ժամանակահատվածում մեր թիմի ֆուտբոլիստները չկարողացան ոչնչով աչքի ընկնել և պատասխան խաղից առաջ հայտնվեցին ծանր կացության մեջ:

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Ռումինիայում:

«Ալաշկերտ» - «Կլուժ»՝ 0:2
0:1, 0:2՝ Տուկուդեան (5՛, 49՛ - 11մետր.)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: